ՆԱՏՕ-ն 4000 զինվորական կտեղակայի Ռուսաստանի հետ սահմաններին. The Wall Street Journal
ԱՐԽԻՎՆԱՏՕ-ի անդամ երկրները պատրաստվում են 4 գումարտակ՝ մոտ 4000 զինվորական տեղակայել Լեհաստանում և Բալթյան երկրներում: Այդ մասին գրում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով արևմտյան երկրներում պաշտոնատար անձանց:
Հավանական է, որ երկու գումարտակ կտրամադրի ԱՄՆ-ն, մեկական՝ Գերմանիան ու Մեծ Բրիտանիան:
Զինվորականների թվաքանակը Բրյուսել կատարած այցի ժամանակ հաստատել է Պենտագոնի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Ուորկը։ Նրա խոսքով՝ արևմտյան զորակազմի ավելացումը Բալթյան երկրներում Ռուսաստանի ակտիվության պատասխանն է։
«Ռուսները մեծ թվով զինվորականների մասնակցությամբ մի շարք անսպասելի զորավարժություններ են անցկացնում անմիջապես սահմանների մոտ։ Մենք կարող ենք դա չափազանց սադրիչ վարք համարել»,- ասել է նա։