Զինվորներին հասցված օգնությունը հավասար բաշխվելու խնդիր կա. ՊՆ-ն խնդրում է դիմել Սոցապնախարարություն
ԲլոգոսֆերաԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ, խնդրում ենք ձեզ այսուհետ զինծառայողներին և նրանց ընտանիքներին ուղղված բոլոր տեսակի օգնությունները փորձել իրականացնել Սոցապ նախարարության միջոցով: Այսօր կա ստեղծված նաև համապատասխան հանձնաժողով: Կա հավասար բաշխելու խնդիր, դուք կարող եք անձամբ տալ ձեր օգնությունները, սակայն որպեսզի բոլորին հասնի, խնդրում ենք այդ հանձնաժողովի հետ համագործակցեք»: