Խմելու ջուրը չի թանկանա ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է Եռաբլուր Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները 

Ջազը հոգի է. Գարի Քյոսայան

Գիտություն և Մշակույթ

Ջազի սիրահարներն ապրիլի 30-ին նշվում են ջազի միջազգային օրը: Երաժշտական այս ոճն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ: Ժամանակի ընթացքում տարածվելով մեծացրել է իր սահմանները՝ հնարավորություն տալով ջազ կատարողներին երբեմն հեռանալ նաև դասական ջազի սահմաններից և իմպրովիզի միջոցով ստեղծել ջազային յուրահատուկ ձեռագիր: Ջազն այն ոճերից է, որը դժվարությամբ է սիրվում ու ընդունվում, բայց երբ սիրում ես՝ այլևս կտրվել չի լինում: Երաժշտական արվեստի բացառիկ ոճ է, որը միացնում է ազգերին, վերացնում է մարդկանց և պետությունների միջև սահմանները: Ջազի հետևորդներ Հայաստանում կան, թեև քիչ, բայց ջազի հաստատուն ու նվիրյալ սիրահարներ են: «Արմենպրես»-ը փորձել է ջազի գաղտնիքները «բացահայտել» հայտնի ջազմեն, կոմպոզիտոր, բենդ-առաջնորդ, ջազային դաշնակահար Գարի Քյոսայանի հետ:

-Բոլորը չէ, որ սիրում ու գնահատում են ջազը, այն ամենապահանջված ոճերից չէ: Ո՞վ է այսօր Գարի Քյոսայանի հանդիսատեսն ու ունկնդիրը:

- Հայաստանում ջազն այդքան էլ տարածված չէ, բայց ուրախ եմ, որ իմ հանդիսատեսը տարբեր սերունդների ներկայացուցիչներ են՝ թե՛ երիտասարդներ, թե՛ մեծահասակներ: Անշուշտ, սա մեղեդային և էլեգանտ ոճ է: Հայ հանդիսատեսն աշխարհի ամենալավ հանդիսատեսն է, որովհետև շատ ճաշակով ու պահանջկոտ է: Ես երջանիկ եմ, որ այսպիսի հանդիսատես ունեմ:

-Վերջին տարիներին տարբեր խմբերի հետ ելույթ եք ունենում Հայաստանում: Համերգային ո՞ր ծրագիրը կառանձնացնեք: Կցանկանամ անդրադառնաք նաև վերջին ՝«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած համերգին:

- Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և ամերիկացի ջազ-երգչուհի Ինդեանի համատեղ համերգը՝ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, երբ հնչեցին իմ ստեղծագործությունները: Առանձնացնեմ ևս մեկ՝ «Ջազն ընդդեմ Ցեղասպանության» խորագիրը կրող համերգը, որը տեղի ունեցավ 2015 թվականի հոկտեմբերի 29-ին: Այս համերգին հրավիրված էին իմ ամերիկյան երաժշտախմբի անդամները, ովքեր ԱՄՆ-ում շատ հայտնի երաժիշտներ են: Համերգին հնչեցին հին և նոր կատարումներ:

Վերջին համերգը տեղի ունեցավ ապրիլի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երկու մասից բաղկացած համերգային ծրագրում, իմ հեղինակային ստեղծագործություններից բացի, ընդգրկել էի Լուի Արմսթրոնգի« Ռեյ Չարլզի և այլ երաժիշտների գործերը։ Համերգին հնչեցին պրեմիերաներ' «Վալս Մարիայի համար» ստեղծագործությունը՝ նվիրված դստերս, «Հերոսական բալլադ»-ը հայ զինծառայողներին նվիրված, որը գրել եմ Արցախի ապրիլյան պատերազմի օրերին, «Գիշերը Գետսեմանում» ստեղծագործությունը՝ նվիրված անմեղ զոհերին և ուրիշ այլ նոր ս տեղծագործություններ։ Այս համերգին հրավիրված էր ռուս սաքսոֆոնահար Վլադիմիր Կոլյուժնին, ով անսպասելի հիվանդության պատճառով չէր կարողացել Երևան ժամանել,և նրան փոխարինեց սաքսոֆոնահար Կախի Ջագաշվիլին։ Երաժշտին նաև նվագակցում էին Արմեն Հովակիմյանը (բաս), Արմեն Մովսիսյանը (հարվածային գործիքներ) և ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը:

-Գարի՛, որքան ծանոթ եմ Ձեր ստեղծագործություններին, հիմնականում դասական ջազն է Ձեր ստեղծագործությունների մեջ, սակայն հայկական ձեռագիրով: Դա այդպե՞ս է:

-Երբեք ստեղծագործելիս չեմ մտածում դրա մասին, դա ինքնաբերաբար է ստացվում: Հատուկ չեմ անում, բայց, եթե այդպես է ու կարող եմ իմ ստեղծագործություններով փոխանցել ազգայինն, ուրմեն ավելի ուրախ եմ դրա համար:

-Ի՞նչ է ջազը Ձեր համար և արդյո՞ք ունենք ջազային մշակույթ:

-Ջազը հոգի է: Ջազը, լինելով բարձր ինտելեկտուալ արվեստ, մթնոլորտ է ստեղծում, բերում է մտավոր ու ինտելեկտուալ ներդաշանկություն: Կրկին ասեմ՝ Հայաստանում կա ջազի երկրպագուների հաստատուն ու խիստ բանակ, որին «խաբել» հնարավոր չէ՝ խստապահանջ է ու ջազից հասկացող: Ջազը կարելի է մատուցել, հայկական էլեմենտներ ներմուծելով, բայց այնպես, որ համոզես, իսկ դա միայն իրական ջազմենը կարող է:

-Ե՞րբ եք առաջին անգամ սկսել այս ոճով ստեղծագործել և ե՞րբ Ձեզ համար «բացահայտեցիք» ջազը:

-13 տարեկան էի, երբ գրեցի «Հայաստան» ստեղծագործությունը: Առաջին անգամ ես ջազ լսել եմ իմ հարևանից ու շատ եմ զարմացել: Ինձ այդ երաժշտությունը գերեց առաջին իսկ հնչյուններից: Ջազն այն տարիներին գաղտնի ռադիոալիքներով էինք լսումը: 7 տարեկան էի ոգևորությամբ այն թաքուն լսում էի, իսկ առավոտյան փորձում էի գիշերը լսածս երաժշտությունը սուլել, որ չմոռանամ:

- Ինչպես վերջին, այդպես էլ մինչ այդ համերգներին ելույթ է ունենում նաև Ձեր կինը դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանը. դժվար չէ՞ ամուսիններով «կիսել» բեմը:

-Ո՛չ, քանի որ մինչև ամուսնանալը մենք արդեն գործընկերներ էինք: Կնոջս հետ մի շարք համերգներ ենք ունեցել տարբեր երկրներում: Յուրօրինակ ջազ ծրագիր ունի ու չափազանց էլեգանտ ձայն: Բեմում մենք մոռանում ենք, որ ամուսիններ ենք:

-Ստեղծագործական ինչպիսի՞ վիճակում եք հիմա:

-Հիմա գրում եմ իմ նոր ձայնասկավառակը, որը, հավանաբար, այս տարի պատրաստ կլինի: Այն կոչել եմ «Ծիր Կաթին»:

Արմենուհի Մխոյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. ՄինասյանՄարտի 28-ի աստղագուշակԵրևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս
Ամենադիտված