Moody’s-ը բացասական կանխատեսում է շնորհել Ադրբեջանին
ԱՐԽԻՎMoody’s միջազգային վարկանիշային գործակալությունը ուրբաթ Ադրբեջանի համար հաստատել է Ba1 մակարդակը՝ նրան շնորհելով բացասական կանխատեսման վարկանիշ՝ կապված աճող ռիսկերի հետ: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
Գերծակալության տարածած այտարարությունում նշված է, որ բացասական կանխատեսում տալու որոշումը, ըստ էության, արտացոլում է Ադրբեջանի վարկունակության մշտական սպառնալիքը՝ կապված խորացող ռեցեսիայի ֆոնին նրա տնտեսության թուլացման հետ:
Դա պայմանավորված է ոչ նավթային սեկտորում տնտեսական ակտիվության անկման, բանկային համակարգում բարձր լարվածության հետ՝ փոխարժեքի հետագա անկման հետևանքով տնտեսական ցնցումների պոտենցիալով:
Աշխարհաքաղաքական ռիսկերն աճել են ոչ վաղ անցյալում Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաէսկալացման հետ: