Օբաման «պայթեցրել» է համացանցը՝ ԱՄՆ-ի հետ զվարճալի հրաժեշտով (տեսանյութ)
ԱշխարհԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով ընթացիկ տարվա աշնանը կավարտի պաշտոնավարման վերջին՝ երկրորդ ժամկետը, նկարահանվել է այսպես կոչված «հրաժեշտի» տեսահոլովակում: Ինչպես նշում է Al Arabiya-ն, տեսահոլովակը նկարահանվել է Սպիտակ տան նախաձեռնությամբ: Դրանում երկրի ղեկավարն ի ցույց է դրել իր հումորն ու կյանքի հանդեպ թեթև վերաբերմունքը:
Աղբյուրը նկատում է, որ տեսահոլովակը հումորային է ու ցույց է տալիս, թե ինչպես կարող է դասավորվել Օբամայի կյանքը պաշտոնը թոնելուց հետո: Դրանում նկարահանվել են առաջին տիկին Միշել Օբաման, փոխնախագահ Ջո Բայդենը ու ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Չակ Հեյգելը: