Ադրբեջանի ՆԳՆ-ն հատուկ գործողություն է իրականացնում Զագաթալայի շրջանում. կան ձերբակալվածներ
ԱշխարհԱդրբեջանի ներքին գործերի նախարարությունը Զագաթալայի շրջանում հատուկ գործողություն է իրականացնում, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Հատուկ գործողությունը պայմանավորված է մի քանի օր առաջ ոստիկանական բաժանմունքում՝ Ռովշան Բալիևի աշխատասենյակում տեղի ունեցած պայթյունով:
Ձերբակալվել է մի քանի մարդ, նրանց թվում են վահաբիական շարժման ներկայացուցիչներ: Նրանց տների խուզարկության ընթացքում զենք-զինամթերք է հայտնաբերվել: