Կուսակցությունների վստահված անձանց միջև «համագործակցություն» է նկատվել. Արթուր Սաքունց (տեսանյութ)

2012-05-08 18:34:49

«Վստահված անձանց հիմնական ֆունկցիաները բացակա ընտրողներին գրանցամատյաններում, ընտրողների ցուցակում գտնելը, և ինֆորմացիան դուրս ուղարկելն էր՝ մարդկանց բերելու նպատակով։ Շատ դեպքերում անգամ վստահված անձանցից մեկը ընտրական տեղամասում էր, մյուսը՝ դրսում»։ Այս դիտարկումը Լուրեր.com-ի հետ զրույցում հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ընտրատեղամասերում իր կատարած դիտորդական առաքելության ընթացքում նա նկատե՞լ է արդյոք տարբեր կուսակցությունների վստահված անձանց միջև «համագործակցություն», վերջինս նշեց, որ՝ այո, նկատել է, սակայն հրաժարցվեց ասել, թե  կոնկրետ որ կուսակցությունների միջև է դա տեղի ունեցել։

Դիտվել է 595 անգամ:

Լրահոս
16 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը