Սենիկ Սերոբյանը՝ խուլերի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն
ՍպորտԻրանի մայրաքաղաք Թեհրանում ընթացող խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 50 կգ քաշային Սենիկ Սերոբյանը նվաճել է ոսկե մեդալ, իսկ 74 կգ քաշային Արարատ Սարգսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկել է մայիսի 1-ին և կավարտվի մայիսի 9-ին, Թեհրանում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: