Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը սմերչով հարվածել էր Ռամիլ Սավարովի ծննդավայրին
ԱՐԽԻՎԱրցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը «Facebook» սոցիալական ցանցի էջում գրել է, որ ապրիլի 3-ին ադրբեջանական կողմը սմերչ զինատեսակով հարվածել է նախկին Ջեբրայիլի շրջանի Շյուքյուրբեյլի գյուղին: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Արտակ Բեգլարյանի գրառմանը, հաղորդում է, որ հռթիռն ընկել է գերեզմանոցում և չի պայթել:
«Կարո՞ղ եք գուշակել, թե ադրբեջանցիներն ապրիլի 3-ին որ գյուղին են Սմերչով խփել: Ոչ ավելի, ոչ պակաս՝ իրենց մարդասեր հերոս Ռամիլ Սաֆարովի ծննդավայրի՝ նախկին Ջեբրայիլի շրջանի Շյուքյուրբեյլի գյուղին, որի գերեզմանոցում է ընկել հրթիռը և չի պայթել»,- գրել է Բեգլարյանը' ներկայացնելով ադրբեջանական կողմի վայրագ գործողությունները:
Բեգլարյանը գրառմանը կցել է նաև լուսանկար, որտեղ պատկերված է չպայթած հռթիռը և նշյալ գերեզմանոցը: