Հալեպում իրավիճակի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ կհրավիրվի
ԱՐԽԻՎՀալեպում ստեղծված իրավիճակի հետ կապված առաջիկայում կհրավիրվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Interfax-ը, այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆրանսուա Դելատրը:
Նա նաև տեղեկացրել է, որ անվտանգության խորհրդի նիստի նախաձեռնողները Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան են:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հալեպի ուղղությամբ հարձակում է նախաձեռնել ահաբեկչական «Ջաբհաթ ան-Նուսրա» կազմակերպությունը: