Սիրիայում ամենախնդրահարույց շրջանները Թուրքիայի հետ սահմանին են. ՌԴ ՊՆ
ԱշխարհՍիրիայում ամենախնդրահարույց շրջանները Թուրքիայի հետ սահմանին են, որտեղից ահաբեկիչներին կենդանի ուժ ու զինամթերք են մատակարարում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է Газета.Ru-ն:
Նա նշել է, որ այդ շրջանից ահաբեկիչներին կենդանի ուժ, զինամթերք ու այլ նյութական ռեսուրսներ են մատակարարում:
Նրա խոսքով՝ Սիրիայում ռուս զինվորականների գտնվելու ժամկետները կախված են զինյալների մատակարարման արտաքին ուղիները կանխելուց:
Կոնաշենկովը նշել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություններն ամբողջական փոխըմբռնման են հասել՝ Սիրիայում ռազմական ավիացիայի թռիչքները կազմակերպելու հարցում: