Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք 

Առաջնագծում 12 000 մորուքավոր վահաբիստների ու ԻԼԻՊ-ի գրոհայինների կուտակումը չհերքվեց

Վերլուծական

«Հայտնի է դարձել, որ ԼՂՀ-ի հետ շփման առաջնային գծի երկայնքով Բաքվի իշխանությունները կենտրոնացրել են բոլոր վահաբիստներին' ավելի քան 12 հազար մորուքավոր, ինչպես նաև վարչական Ադրբեջանի տարածքում ապրող բնիկ ժողովուրդներին»: Այս մասին երեկ հղում կատարելով գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանի ֆեյսբուքյան էջին, տեղեկացրել է Nyut.am կայքը, ինչպես նաև, վերջինիս հիշատակմամբ, մի շարք լրատվական կայքեր:

Պակաս ուշագրավ չէ նաև նույն տեղում Բակուր Կարապետյանի գրառման շարունակությունը.

«Այս կերպ հանրապետության թուրքական իշխանությունները լուծում են բնիկ ժողովուրդների խնդիրը' ոչնչացնելով բնիկ ժողովուրդների' լեզգիների, թալիշների, ավարների, թաթերի, ցախուրների, թաբասարանների, ուդիների եւ այլոց գենոֆոնդը: Իսկ թուրքերը միայն հրամաններ են տալիս:

Նահանջողներին թիկունքում սպասում են հատուկ ջոկատները, որոնք կրակելու են նահանջողների վրա:
Հիմա Ադրբեջանի տարածքում ոչ մի մորուքավոր չես գտնի:

Ադրբեջանի իշխանությունները շփման գիծ են ուղարկել նաև Ռուսաստանում արգելված, Սիրիայից և Իրաքից վերադարձած' ԻԼԻՊ-ի գրոհայինների:

Ահա այսպես է Իլհամը պատերազմում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ»:

Եթե այս տեղեկությունն իսկապես ճիշտ է, ապա թերևս բոլորս էլ հասկանում ենք, որ միայն վահաբիստների քանակին վերաբերող այդ թիվը' 12 000, բավական լուրջ է, խոսքը 1200-ի մասին չէ, ինչը հուշում է առաջիկայում Արցախի դեմ մեծամասշտաբ պատերազմ, առնվազն ապրիլի սկզբի ռազմական լայնածավալ գործողությունների նման գործողություններ սկսելու Ադրբեջանի մտադրության մասին: Այս անգամ, անշուշտ, նրանց զոհերի քանակն ավելի մեծ է լինելու, պարտությունն էլ ավելի խայտառակ և, ամենայն հավանականությամբ, կործանարար Ադրբեջանի համար որպես պետության:

Բակուր Կարապետյանը, որքան ճանաչում եմ նրան, լրագրության ասպարեզում նորեկ, անփորձ և արկածախնդիր մեկը չէ, առանց արժանահավատ տեղեկություններ ունենալու, չէր գրի նման բան: Այնուամենայնիվ, քանի որ նրա հետ հետ չհաջողվեց կապվել' տեղեկատվության հավաստիության առումով ինձ հետաքրքրողը պարզելու համար, դիմեցի ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին: Վերջինս խորհուրդ տվեց այդ հարցով դիմել ԼՂՀ համապատասխան կառույցին: Այդպես էլ վարվեցի: Դիմելով ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանին, հարցրեցի, թե Բակուր Կարապետյանի և հայաստանյան մի շարք լրատվական կայքերի երեկ հրապարակած այն տեղեկատվությունը, որ Ադրբեջանը շփման գծի երկայնքով կենտրոնացրել է մոտ 12 հազար վահաբիստների, ինչպես նաև ԻԼԻՊ-ի գրոհայինների և Ադրբեջանում ապրող բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների, համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե ոչ:

Վերոնշյալ հարցից հետո պարոն Հասրաթյանից սպասում էի հետևյալ չորս հակիրճ պատասխաններից մեկնումեկը' համապատասխանում է իրականությանը, չի համապատասխանում իրականությանը, ԼՂՀ Պաշտպանության բանակը չի տիրապետում ձեր նշած տեղեկատվությանը, կամ էլ' ես առայժմ չեմ տիրապետում նմանաբնույթ տեղեկատվության: Այս վերջինը կնշանակեր, որ, հնարավոր է, նման բան կա, հնարավոր է, որ չկա, զանգեք ավելի ուշ կամ վաղը, մինչ այդ փորձեմ ՊԲ հրամանատարությունից պարզել այդ հարցը, որպեսզի պատասխանեմ ձեզ: Սակայն ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղարը, չգիտես ինչու բավական ջղային տոնով, հրաժարվեց պատասխանել վերոնշյալ հարցին' պատճառաբանությամբ, որ ինքը Բակուր Կարապետյանի և կայքերի գրածները չի մեկնաբանում, մեկնաբանություն ստանալու համար պետք է Բակուր Կարապետյանին զանգահարել:
Բացատրությունս, որ իրենից մեկնաբանություն չենք ակնկալում, այլ հրապարակված ու մեր թերևս ողջ ժողովրդին հետաքրքրող տեղեկատվության ճշտում, այսինքն' հաստատում կամ հերքում, ավելորդ էր, պարոն Հասրաթյանը մնաց անդրդվելի: Մինչդեռ ակնհայտ է, որ մեր ակնկալածը նրա մեկնաբանությունը չէր, հարցն այն մասին չէր, թե Բ. Կարապետյանն ինչո՞ւ է նման բան գրել, ի՞նչ հիմք է ունեցել դրա համար, կամ եթե դա ճիշտ է, ինչ ենք անելու, ինչ է լինելու հետո:

Տվյալ հարցին պատասխանելուց ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղարի հրաժարվելու փաստից կարելի է տարբեր հետևություններ կատարել: Համենայն դեպս, կարծում եմ, եթե տվյալ տեղեկատվությունը չհամապատասխաներ իրականությանը, պարոն Հասրաթյանը հենց այդպես էլ կասեր: Ի դեպ, այն, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր, մայիսի 2-ին պաշտոնապես հայտնել է նաև ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ, իր հերթին, նշել էր, որ քառօրյա պատերազմից հետո նման կուտակումներ չեն եղել: Ավելին. երեկվա ասուլիսում պատասխանելով այն հարցին, թե հետախուզությունն արդյոք տվյալներ ունի՞, թե ինչ քանակի զորքեր են մոտեցվել Ղարաբաղի սահմանին, և արդյոք սա նմա՞ն է մինչպատերազմական իրավիճակին, բառացիորեն ասել է հետևյալը.
«Իրավիճակը նախորդին նման չէ, բավականին ավելի մեծ զորախմբերի շարժի մասին է խոսքը, հետախուզությունն ամեն ինչ տեսնում, լսում է, եթե չլիներ, համապատասխան հայտարարություններ չէին լինի»:

Ստացվում է, որ թշնամին առաջիկայում պատրաստվում է ավելի մեծամասշտաբ ռազմական գործողությունների, քան ապրիլի սկզբին նախաձեռնածն է: Այլ հարց է, թե Ռուսաստանը կկարողանա՞ կանգնեցնել նրան, թե ոչ: Գուշակություններ անելն անշնորհակալ գործ է, բայց տպավորությունս այն է, որ Ադրբեջանը, այնուամենայնիվ, գնալու է իր համար բախտորոշ քայլի:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Ամենադիտված