«Ռեալը» կրկնեց «Արսենալի» ռեկորդը
ՍպորտՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում ինչպես արդեն տեղեկացրել ենք «Ռեալը» նվազագույն հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»: Արդյունքում մադրիդյան թիմը մրցաշարի ընթացիկ մրցաշրջանում 10-րդ անգամ սեփական դարպասը անառիկ պահեց` կրկնելով «Արսենալի» ռեկորդը, որը լոնդոնյան թիմը սահմանել էր 2005/2006 մրցաշրջանում:
Անցկացրած 12 խաղում մադրիդցիները գոլ են բաց թողել «Շախտյորի» (4:3) և «Վոլֆսբուգի» (0:2) դեմ խաղերում:
Նշենք, որ մայիսի 28-ին Զիդանի թիմը չեմպիոնական գավաթի համար կպայքարի «Ատլետիկոյի» դեմ: