Առաջ Հայաստան. Սիրուշոն աջակցում է Իվետա Մուկուչյանին
Բլոգոսֆերա«Եվրատեսիլ-2008»-ի պատվիրակ Սիրուշոն իր աջակցությունն է հայտնել մրցույթի այս տարվա ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանին: Սիրուշոն գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և տեղադրել Իվետայի լուսանկարը:
«Իմ ամբողջ աջակցությունն Իվետա Մուկուչյանին այս տարի «Եվրատեսիլ» մրցույթում։ Ես ուրախ եմ, որ մենք ունենք նրան: Լավ ձայն, ինքնավստահություն և կրակ։ Առաջ Հայաստան»,- նշել է նա: