Շախմատային նոր համագործակցությունն ու պատանի շախմատիստների հաջողությունները
ՍպորտԻնչպես արդեն տեղեկացրել էինք մարտի 26-ին կայացավ «Շախմատային աստղեր» փառատոնը, որում մերոնցից մրցանակային տեղեր զբաղեցրին Մարիա Ալավերդյանը և Գրիգոր Օսիպյանը:
Մերոնց ելույթներից հետո «Նարվա» շախմատի դպրոցին առաջարկվել էր մասնաճյուղ բացել Մոսկվայում:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Նարեկ Վարազդատյանը նշեց.
«Այս հաջողություններից հետո Մոսկվայից անմիջապես հրավեր ստացա' դպրոց հիմնելու, տեղափոխվելու և աշխատելու ակումբներից մեկում:
Բանակցությունների ընթացքում եկանք համատեղ պայմանավորվածության և շուտով կլինի արդեն 1 ամիս, ինչ աշխատում եմ Մոսկվայում որպես WILD ELEPHANTS թիմի գլխավոր մարզիչ»:
Անդրադառնալով «Նարվա» շախմատի դպրոցին Վարազդատյանը հավելեց, որ հնարավոր է մոտ ապագայում հենց Մոսկվայում բացվի «Նարվա» շախմատի դպրոցը:
Վարազդատյանը նկատեց նաև, որ «Շախմատային աստղեր» փառատոնին հաջողություններ գրանցած Մարիա Ալավերդյանը, ինչպես նաև Դավիթ Հայրապետյանը մասնակեցել են նաև ՖԻԴԵ-ի հաշվարկով արագ շախմատի պատանեկան մրցաշարին, որտեղ Մարիան գերազանց ելույթ է ունեցել, 8 հնարավորից վաստակել է 6 միավոր և ընդհանուր խմբում գրավել է 3-րդ տեղը, իսկ աղջիկների մրցապայքարում լավագույնն է եղել: Դավիթն էլ վաստակել է 5 միավոր և ընդհանուր խմբում գրավել 4-րդ տեղը:
Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս Վարազդատյանը հավելեց, որ հաջորդ մրցաշարին կմասնակցեն մայիսի 14-ին: