Ահա և վերջնականապես փլուզվեց «ռազմավարական դաշնակցի» միֆը
ՎերլուծականԻսկ Հայաստանում մինչ օրս դեռ կան մարդիկ, ովքեր համառորեն պնդում են, թե առանց ռուսների մենք 92-94-ին պատերազմ հաղթել չէինք կարող և հիմա էլ չենք կարող…
Նման մարդիկ ուղղակի ստիպված են խորը հիասթափություն ապրել, որովհետև Ստեփանակերտը' վարչապետի մակարդակով և անձամբ վարչապետ Արայիկ Հարությունյանի շուրթերով հայտնել է, որ Արցախը երբևէ Ռուսաստանից աջակցություն ոչ ստացել է, ոչ էլ ակնկալում է, ոչ 90-ականներին է ստացել, ոչ այսօր, ոչ էլ՝ ապագայում է ուզում ստանալ. սա Արցախի վարչապետը լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում է ասել՝ ավելացնելով, որ Մոսկվան ընդամենը եղել է միջնորդ, այլ ոչ աջակից:
Ահա և վերջնականապես փլուզվեց «ռազմավարական դաշնակցի» միֆը, պարզվեց, որ նա ընդամենը միջնորդ է:
Հասկանում եմ, որ շատերը սա կարող են ծանր տանել, բայց խորհուրդ կտամ, որ փորձեն այս հայտարարությանը նայել այլ կողմից. չէ՞ որ Արցախի իշխանություններն այս հայտարարությամբ փաստացի արձանագրեցին, որ Արցախը և Հայաստանն ի վիճակի են առանց որևէ մեկի աջակցության ինքնուրույն պաշտպանվել, նույնիսկ հաղթել առանց որևէ մեկի աջակցության: Դա կարողացել ենք անել 92-94-ին, կկարողանանք անել նաև հիմա, եթե հարկ լինի, և բնավ կարիք չկա թերագնահատել սեփական ուժերը և ստիպված նվաստանալ ուրիշների առջև: Կարծում եմ՝ սա ամենակարևոր մեսիջն էր, որն այսօր տեղ հասավ ոչ միայն մեր հասարակությանը, այլ նաև նույն «ռազմավարական դաշնակցին»: Իսկ այս մեսիջը շատ ծանր տանող օտարամետներին միգուցե սա մտածելու տեղիք տա, և նրանց մոտեցումներում որոշակի փոփոխություններ կատարվեն:
Կարեն Վարդանյան