Analitik.am-ի տնօրենն ու օգնականը կալանավորվեցին
ԻրավունքԵրեւանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը' դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց բավարարել նախաքննության մարմնի միջնորդությունը և Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կիրառվեց:
Երկամսյա կալանքի որոշում կայացվեց նաև կայքի տնօրենի օգնական Վարդիթեր Գիշյանը նկատմամբ:
Նիստը տեղի է ունեցել դռնփակ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում analitik.am լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին և Վարդիթեր Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: