ԱՄՆ-ն կոչ է անում Եվրամիությանը դադար վերցնել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության հարցում
ԱշխարհՄիացյալ Նահանգները կոչ է անում Եվրամիությանը չշտապել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի նախագիծը կյանքի կոչելու հարցում և «դադար վերցնել»՝ գնահատելու համար ԵՄ էներգետիկ ու ազգային անվտանգության ռիսկերի գնահատման համար: «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ նման հայտարարություն է արել ԱՄՆ Պետքարտուղարության էներգետիկայի հարցով համանախագահ Ամոս Հոխշթայնը: Ավելին, ԱՄՆ-ն այս նախագիծը չի դիտարկում, որպես կոմերցիոն:
«Մենք չենք կարծում, որ սա կոմերցիոն նախագիծ է, հակառակը: Նախագծի քաղաքական մասը ոչ թե մեր ընդդիմանալու մեջ է, այլ հենց նախագծի: Կամ ինքը՝ նախագիծը, կամ էլ դրա իրականացման հետևանքները բաժանման տարր են մտցնում Եվրոպայում, ինչն առաջացնում է ԱՄՆ-ի անհանգստությունը»,- ասել է նա: