ԱՄՆ-ի Միսուրի նահանգի համալսարանում հրաձգություն է տեղի ունեցել
ԱշխարհԱՄՆ-ի Միսուրի նահանգի ոստիկանությունը փնտրում է Կոլումբիայի համալսարանում տեղի ունեցած հրաձգության հեղինակին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' հղում կատարելով «Daily News»-ին:
Ոստիկանության տվյալներով' դեպքը տեղի է ունեցել համալսարանական քաղաքում: Ոստիկանությունը հաստատել է, որ համալսարանի տարածքում օդում երկու կրակոց է հնչել:
Հաղորդվում է, որ կրակոցների հետևանքով տուժողներ չեն եղել, ներկայում ուսանողների կյանքին վտանգ չի սպառնում: