«Բարսելոնայում» բոլոր ցանկանում են «Ռեալի» պարտությունը. Մեսսի
ՍպորտԿատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին անդրադարձել է թիմի սկզբունքային մրցակցին՝ Մադրիդի «Ռեալին» և նշել.
«Ակնհայտ է, որ «Բարսելոնայում» բոլոր ցանկանում են «Ռեալի» պարտությունը: Նույնն է նաև մյուս կողմի մոտ: Այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի եզրափակչում մադրիդյան երկու ուժեղ թիմեր են խաղալու, իսկ մենք պետք է կենտրոնանանք այն մրցաշարերի վրա, որոնցում դեռ շարունակում ենք պայքարը: Թիմում բոլորը հասկանում են, որ հիանալի կլինի Պրիմերայում ու Իսպանիայի գավաթի խաղարկությունում հաղթելը: Պայքարել ենք «Ռեալի», «Ատլետիկոյի», «Սևիլիայի» և «Վալենսիայի» դեմ, շատ ենք հաղթել, ավելի շատ քան, հույս ունեի կարիերաս սկսելու տարիներին: Հավաքականում դեռ չավարտած գործեր ունեմ: Մենք հասանք աշխարհի առաջնության երզրափակիչ, բայց պարտվեցինք վերջին րոպեներին: Այսպիսին է ֆուտոլը»,- Մեսսիի խոսքը մեջբերում է AS-ը: