«Հրապարակ». Անդրեա Բոչելիին 1,5 ժամ լսելը մեր բյուջեի վրա նստել է ուղիղ 1 մլն 200 հազար դոլար
Армянская прессаԱպրիլի 22-ին Երևանի Ազատության հրապարակում կայացել է Անդրեա Բոչելիի բացօթյա համերգը: Նրան ունկնդրել է երկրի էլիտան, իսկ ոստիկանական ցանկապատերից այն կողմ՝ ժողովուրդը:
Համերգը թեև կոնկրետ նախընտրական քարոզչություն չէր, սակայն կազմակերպվել էր հենց նախընտրական նպատակներով՝ որպես իշխանության մշակութային բարձր ճաշակի առհավատչյա: Սակայն այդպես էլ չհրապարակվեց, թե Բոչելիին Երևան հրավիրելն ինչ է արժեցել: Օպերային թատրոնի թերթի աղբյուրն ասում է, որ Բոչելիին 1,5 ժամ լսելը մեր բյուջեի վրա նստել է ուղիղ 1 մլն 200 հազար դոլար: Ընդ որում, թերթի զրուցակիցը ցավով նշել է, որ այդ գումարով Օպերայում կարող էին 6 շքեղ ներկայացում բեմադրել, որոնք տարիներ շարունակ հաճույք կպատճառեին մեր հանդիսատեսին: