Պայթյուն է որոտացել Թուրքիայի արևելքում. ոստիկաններ են զոհվել
ԱշխարհԹուրքիայի արևելքում երկու ոստիկան զոհվել է ռումբի պայթյունի հետևանքով, հաղորդում է DHA գործակալությունը:
Պայթյունը տեղի է ունեցել Իպեկ Յոլու գյուղի մայրուղու մոտակայքում: Իրավապահները փորձում էին վնասազերծել ռումբը:
Գործակալության տվյալներով՝ պայթուցիկ սարքը տեղադրվել է PKK-ի անդամների կողմից:
Ներկայումս միջադեպի մեջ ներգրավված քուրդ ապստամբները հետախուզվում են: