Հզոր պայթյուն Պակիստանի արևմուտքում. կան զոհեր
ԱշխարհՊակիստանի Քվետա քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ևս հինգը՝ վիրավորվել:
Geo TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ինքնաշեն պայթուցիկ սարքն աշխատել է տեղական համալսարանի շենքի մոտակայքում:
Ներկայումս ահաբեկչական հարձակման գործով հետաքննություն է անցկացվում, ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը: