17 տեղամասերում վերահաշվարկ անցկացնելու համար ներկայացվել են դիմումներ. Տիգրան Մուկուչյան
Society«Քվերակությունից հետո համամասնական ընտրակարգով վերահաշվարկ անցկացնելու համար ներկայացվել են դիմումներ 17 տեղամասերի առնչությամբ, իսկ մեծամասնական ընտրակարգով՝ 33 տեղամասերի»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
ՀԱԿ-ի կողմից ներկայացվել է չորս վստահված անձի կողմից դիմում,
ԲՀԿ-ի կողմից՝ մեկ վստահված անձի կողմից մեկ տեղամասի վերաբերյալ,
Ժառանգությունից՝ մեկ վստահված անձից մեկ տեղամասի վերաբերյալ,
ՕԵԿ-ի կողմից հինգ վստահված անձի կողմից հինգ տեղամասերի վերաբերյալ», - նշեց ԿԸՀ նախագահը:
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ չի ներկայացվել որևէ դիմում, թե ինչ որ մեկը ցանկացել է գրառում կատարել տեղամասերի գրանցամատյաններում և նրան արգելել են: «1982 տեղամասերից 91%-ում որևէ գրառում առկա չի եղել: Գրառումներ կատարվել են 184 գրանցամատյաններում, ամենից շատ գրառումներ կատարվել են թիվ 4 ընտրատարածքում՝ 13 գրառում, թիվ 23 ընտրատարածքում՝ 33 գրառում և թիվ 22 ընտրատարածքում՝ 23 գրառում», - նշեց Տիգրան Մուկուչյանը: