Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ 

«Մարքեթինգ 0 բյուջեով». «SARAJYAN TRAININGS» ընկերության հիմնադիրը՝ ապագա ծրագրերի և համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների հետ համագործակցության մասին

Հասարակություն

ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է «SARAJYAN TRAININGS» ընկերության հիմնադիր Լուսինե Վարդանյանը:

–Ե՞րբ է հիմնադրվել «SARAJYAN TRAININGS» ընկերությունը և ո՞րն է եղել գլխավոր նպատակը: Արդյո՞ք համագործակցում եք միջազգային ճանաչում ունեցող կազմակերպությունների և մասնագետների հետ։

–«SARAJYAN TRAININGS» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և առաջնորդվում է «Մաքսիմալ էֆեկտիվ թրեյնինգներ» կարգախոսով: Մեր գլխավոր նպատակն է՝ նոր շունչ հաղորդել ՀՀ բիզնես միջավայրին՝ կազմակերպելով բարձրակարգ բիզնես թրեյնինգներ և սեմինարներ, որոնք վարում են միջազգային ճանաչում ունեցող լավագույն մասնագետները։ Մենք համագործակցում ենք ՌԴ–ում N1 մարքեթոլոգ Իգոր Մաննի, լիդերության և հռետորության լավագույն մասնագետ Ռադիսլավ Գանդապասի, ոսկերչության ոլորտի N1 մասնագետ՝ Արթուր Սալյակաևի և այլ առաջատարների հետ։

–Ի՞նչ նոր ծրագրեր կլինեն ապագայում։

-Արդեն ունենք պայմանավորվածություն Ռադիսլավ Գանդապասի մենեջերի հետ։ Մնում է՝ որոշենք օրը և սեմինարի թեման: Դրանք հնարավոր է ներկայացվեն արդեն Մաննի սեմինարի ժամանակ:

Մենք աշխատում ենք ռուսական առաջատար «Սիներգիա» բիզնեսի դպրոցի հետ։ Շուտով նրանց հետ բացառիկ ներկայացուցչության պայմանագիր կկնքենք։ Դպրոցն ունի բացառիկ պայմանագրեր այնպիսի համաշխարհային հեղինակություն վայելող փորձագետների հետ, ինչպիսիք են Բրայան Թրեյսին, Ալան Պիզը, Իցխակ Ադիզեսը, Ջոն Շոուլը, որոնց առցանց դասընթացները ՀՀ-ում իրավունք ունի ներկայացնել միայն «SARAJYAN TRAININGS»-ը: Ամենահետաքրքիր պրոդուկտները նրանց մեծամասշտաբ ֆորումներն են՝ «SYNERGY INSIGHT FORUM»–ը և «SYNERGY GLOBAL FORUM»–ը, որոնք տեղի են ունենում տարին մեկ անգամ: «SYNERGY GLOBAL FORUM»-ը ՌԴ և նախկին ԽՍՀՄ երկրների համար բացառիկ հարթակ է, որի ժամանակ ելույթ են ունենում տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ ամբողջ աշխարհից: Այս տարի այն տեղի կունենա նոյեմբերին՝ Մոսկվայում, որին արդեն գրանցվել է 7100 գործարար, իսկ խոսնակները նախնական տվյալներով կլինեն Դալայ Լաման, Գայ Կավասակին, Բոդո Շեֆերը, Դևիդ Ալենը, Լեոնիդ Պարֆյոնովը և ուրիշներ։ Մի խոսքով՝ իրոք «թեժ» է լինելու. աննկարագրելի զգացողություններով, մոտիվացիայով և տպավորություններով լի մի ֆորում։ Այս ֆորումին անպայման կմեկնենք պատվիրակությունով, որի կազմում կարող է ընդգրկվել յուրաքանչյուր ոք, ինչի համար կարող են արդեն դիմել մեզ:

 

-Առաջիկայում ի՞նչ միջոցառում եք նախատեսում կազմակերպել Հայաստանում։

Հունիսի 2-ին Երևանում տեղի կունենա ՌԴ N1 մարքեթոլոգ Իգոր Մաննի սեմինարը: Նա խոսելու է 0 բյուջեով մարքեթինգի 80 գործիքների մասին: Ինչո՞ւ ՌԴ և ոչ թե Եվրոպա կամ ԱՄՆ։ ՌԴ-ն մոտ է մեզ մտածելակերպով: Ռուսաստանում աշխատող գործիքները հաջողությամբ կարելի է ներդնել մեզ մոտ։ Ինչո՞ւ Իգոր Մանն։ Նա կարողանում է ապահովել առավելագույն արդյունք շատ հասկանալի և պարզ գործիքներով, ինչն արդեն իսկ խոսում է իր պրոֆեսիոնալիզմի մասին: Իգոր Մաննի սեմինարներին մասնակցել ենք, նրա հետ երկար շփվել ենք, մինչև նրա օգտին ընտրություն կատարելը։

–Ինչո՞ւ «Մարքեթինգ 0 բյուջեով»։

–Այսօր բոլոր կազմակերպություններն անխտիր ունեն մարքեթինգային բյուջեն կրճատելու խնդիր: Սակայն, բյուջեի կրճատմանը զուգահեռ նվազում են վաճառքները, նվազում է նաև շահույթը: Ի. Մանն առաջարկում է գործիքներ, որոնք գումար չեն պահանջում, բայց տալիս են զգալի արդյունք: Ասեմ ավելին։ Նա կներկայացնի, թե որ գործիքը որ շուկայի համար է ավելի կիրառելի՝ մեծ, թե փոքր բիզնեսի համար, ծառայությունների, թե ապրանքի շուկայի համար, որ ոլորտի համար, ինչպես կյանքի կոչել, ով պետք է կատարի առաջադրանքը, ով պետք է վերահսկի, ինչքան կտևի այդ գործընթացը, ինչպիսի տոկոսային աճ սպասել տվյալ գործիքից: Նշեմ նաև, որ նա երաշխավորում է յուրաքանչյուր գործիքի կիրառումից ամենաքիչը 0,5% վաճառքի աճ: Հաշվեք և տեսեք՝ ինչքան ժամանակում կփոխհատուցվի Ձեր ներդրումը: Իսկ եթե օգտագործեք մի քանի գործիք զուգահեռաբա՞ր։ Հիշենք նաև, որ ամեն գործիք մեկանգամյա չէ, այն կարելի է պարբերաբար կիրառել:

Դուք ունեք 2 տարբերակ՝ մասնակցել և գրանցել աճ կամ չմասնակցել ու հետևել, թե ինչպես են Ձեր մրցակիցները գրանցում աճ:

–Մատչելի՞ է արդյոք մասնակցությունը։

–Շատերը կարծում են, որ թանկ է: Բայց եթե համեմատեք մասնակցության արժեքը Ձեր ամսական մարքեթինգային բյուջեի հետ, կտեսնեք, որ սա ամենաարդյունավետ ներդրումն է Ձեր ընկերությունում։

Եթե ավելի մանրամասն հաշվարկենք, ապա 100 000 դրամը եկեք բաժանենք 80-ի (գործիքներ)։ Ստանում ենք 1 գործիքի համար 1 250 դրամ՝ յուրաքանչյուր գործիք՝ ընդամենը 1 250 դրամ: 150 000-ի դեպքում 1 գործիքը կստացվի 1 850 դրամ: Հաշվի առնենք այն, որ ամեն գործիք մինիմում 0.5% վաճառք է ավելացնում: Ընդամենը 1 250 կամ 1 850 դրամով 0.5% վաճառքի աճ: Ի՞նչ եք կարծում, թա՞նկ է։

–Ինչո՞ւ ընտրեցիք հենց այս ոլորտը։

– Ինչպես ասում է Տոնի Ռոբինսը՝ ինքդ պիտի լինես ուժեղ, որպեսզի կարողանաս կարիքավորին օգտակար լինել: Ցանկացած բիզնես պետք է ինքնանպատակ չլինի։ Այն պետք է աշխատի նաև իր պետության և հասարակության զարգացման նպատակով։ Դա է պատճառը, որ երբ որոշեցի սեփական գործ հիմնել, ընտրեցի հենց ուսուցման ոլորտը։ Քանի որ շուկային պետք է ներկայանալ լավ պրոդուկտով, սկսեցի այն որոնել: Դրա որոնման ընթացքում շատ եմ մասնակցել բիզնես-թրեյնինգների: Գտա լավագույն մասնագետներին, և սկսեցի հետևել նրանց: Եղել են սեմինարներ, որոնց շատ էի ցանկանում ներկա լինել, բայց նման գումարներ չէի կարող վճարել, քանի որ յուրաքանչյուր որակյալ սեմինարի մասնակցելու համար առնվազն պետք է մեկնել արտերկիր։ Նվազագույնը 1200-ից 2000 ԱՄՆ դոլար է անհրաժեշտ, որպեսզի կարողանաս մասնակցել բարձրակարգ սեմինարի: Եվ մի օր էլ որոշեցի, որ ես ինքս կարող եմ այդ ամենը կազմակերպել: Ինչո՞ւ որոշեցի, որ այն կաշխատի ՀՀ-ում՝

1) Բոլորն էլ ցանկանում են քիչ ծախսերով ստանալ ցանկալի արդյունք։ Մասնավորապես՝ այս սեմինարի դեպքում 80 գործիքները հնարավորություն կտան և մեծ բիզնեսին և միջին ու փոքր բիզնեսին կիրառել ու ունենալ արդյունավետ լուծումներ, վաճառքի ավելացում,

2) Նման սեմինարներին և թրեյնինգներին կարելի է մասնակցել միայն ՀՀ-ից դուրս՝ ծախսելով/ներդնելով 1200–ից 5000 ԱՄՆ դոլար մեկ անձի հաշվարկով կամ կազմակերպել կորպորատիվ սեմինար՝ հրավիրելով լուրջ մասնագետի, ինչը նույնպես մեծ գումար արժե։

3) Համոզված եմ, որ պետությունը հզոր է այնքանով, ինչքանով որ զարգացած է դրա բիզնես ոլորտը: ՀՀ-ում կան գրագետ մարդիկ և գրագետ աշխատող կազմակերպություններ, որոնք սովորում են, և լուրջ գումարներ ներդնում իրենց մասնագիտական աճի համար, որը ի վերջո բերում է մրցակցային պայմանների զարգացմանը: Մրցակցությունը բերում է բիզնեսի զարգացմանը: Բիզնեսի զարգացումն էլ բերում է պետության հզորացմանը:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն մարդկանց և կազմակերպություններին, ովքեր սրտացավ են, հավատում են, մեր կողքին են, և օգնում են, որոնց շարքում առանձնահատուկ տեղ է գրավում International Media Holding-ի նախագահ՝ Արման Վարդանյանը:

Քննադատելու փոխարեն օգնենք միմյանց, որպեսզի ունենանք ավելի լավ հասարակություն: Յուրաքանչյուր ոք կարող է օգնել կարիքավորի, եթե ինքն անձամբ կայացել է՝ հաղթահարելով այդ նույն կարիքները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Ամենադիտված