Դիտվել է 31744 անգամ:Լիլիթ Հովհաննիսյանը «խայտառակ եղավ» «Տաշիր 2013»–ի ժամանակ
Դիտվել է 24110 անգամ:Էտ ինչի՞ է էտքան փոքր. Ռոբերտ Քոչարյանի անսպասելի հարցը (տեսանյութ)
Դիտվել է 19325 անգամ:Ռոբերտ Քոչարյանի և իր որդու հանդիպումը (տեսանյութ)
Դիտվել է 16396 անգամ:Երևանն անձրևից հետո (տեսանյութ)
Դիտվել է 13290 անգամ:«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողի և Ադրբեջանի ներկայացուցչի ձայները «գնված են» (տեսանյութ)
Դիտվել է 12792 անգամ:Վերջին շտրիխը` նոր պատուհաս
Դիտվել է 12018 անգամ:Օրենքով գողերի բացառիկ ցուցակը` մականուններով. մաս 1-ին
Դիտվել է 11982 անգամ:Ադրբեջանի նախագահի կինն ու Լուկաշենկոն սիրեկաննե՞ր են (տեսանյութ)
Դիտվել է 11545 անգամ:Խոշոր և լայնամասշտաբ հրդեհ՝ «Սպայկա»-ում. հրշեջները գիշերը 00:00-ից մինչև այս պահը չեն կարողանում մարել խոշոր հրդեհը
Դիտվել է 10953 անգամ:Քըրք Քրքորյանին պատա՞նդ են վերցրել
Դիտվել է 10793 անգամ:Մինչ փրկարարների տեղ հասնելը, քաղաքացիները իրենց ուժերով փրկեցին երիտասարդ աղջկա կյանքը
Դիտվել է 10169 անգամ:«Օրենքով գողերը» և նրանց մականունները. բացառիկ ցուցակ (մաս 2)
Դիտվել է 9829 անգամ:Կառավարությունում ծայրաստիճան լարված վիճակ է
Դիտվել է 9730 անգամ:4 սուբյեկտիվ պատճառ, թե ինչու Հայաստանը «Եվրատեսիլ-2013» մրցույթում գրավեց վերջից 8-րդ տեղը
Դիտվել է 9368 անգամ:Սեփական հարվածի կորուստները. ի՞նչ կորցրեց Գագիկ Ծառուկյանը
Մենք բացարձակապես իմաստ չենք տեսնում ԲՀԿ-ի ներքին գործերում խառնվելու մեջ. Լևոն Զուրաբյան
«Մենք մեր հայցը պատրաստում ենք Սահմանադրական դատարան ներկայացնել։ Եթե այլ ուժեր դա համարեն նպատակահարմար, նրանք նույնպես կարող են միանալ մեր այդ հայցին», – Լուրեր.com–ի հետ զրույցում նշեց ՀԱԿ համագարգող Լևոն Զուրաբյանը։ Վերջինս հավելեց, որ միասնական շտաբի անդամ մյուս քաղաքկան ուժերի հետ ՍԴ դիմելու շուրջ նախական պայամանավորվածություն ձեռք չի բերվել։
Անդրադառնալով այն հարցին, թե շարունակվելո՞ւ են արդյոք միասնական շտաբի աշխատանքները, թե՞ այդ մարմինը դադարեցնելու է իր գործունեությունը, Զուրաբյանը նշեց, որ հիմա չի կարող այդ հարցին հստակ պատասխան տալ։
«Միասնական շտաբը կոնկրետ ստեղծվել էր միայն ընտրությունների վերահսկման նպատակով։ Հիմա՝ այս հետընտրական շրջանում, միգուցե նույնպես որոշ ժամանակ կաշխատի, որից հետո նրա առաքելությունը կարելի է ավարտված համարել։ Բայց ես կարծում եմ, որ այն համագործակցությունը, որ մենք ունեցանք, կարող է հիմք դառնալ ապագայում նույնպես համագործակցելու գոնե մի հարցի շուրջ՝ Հայաստանում ընտրական այնպիսի մեխանիզմների ստեղծման, որ կբացառի այս զանգվածային, հանցագործ և պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարությունը», – նշեց ՀԱԿ համակարգողը։
Իսկ շրջանառվող խոսակցությունների վերաբերյալ, թե ընտրությունների օրը քաղաքական ուժերի վստահված անձինք, այդ թվում`միասնական շտաբի անդամ հանդիսացող ուժերից մեկի, «համագործակցել» են ՀՀԿ–ի վստահված անձանց հետ, Զուրաբյանը նշեց. «Այնպես չի եղել, որ ամեն տեղ միասնական շտաբի քաղաքական ուժերի բոլոր ներկայացուցիչների միջև եղել է փայլուն, ներդաշնակ աշխատանք»։
«Շատ տեղերում միասնական շտաբի քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև հնարավոր եղավ արդար ընտրություններ ապահովելուն միտված համագործակցություն ապահովել, որոշ դեպքերում՝ ոչ։ Բայց մենք` այդ երեք ուժերը, նաև պայմանավորվածություն ունեինք այդ դեպքերի մասին փոխադարձաբար հայտնել և նաև փորձել հասկանալ, թե ինչն է եղել պրոբլեմը, որ չեն համագործակցել», – պարզաբանեց Զուրաբյանը։
Լրագրողի այն դիտարմանը, թե հանրահավաքի ժամանակ Հրանտ Բագրատյանի հնչեցրած տեսակետից, որ ՀԱԿ–ը երկրում միակ ընդդիմությունն է, ենթադրել, որ Կոնգրեսն ընդդիմություն չի համարում ՀՅԴ–ին և ԲՀԿ–ին, Զուրաբյանը պատասխանեց, թե Բագրատյանի իրավունքն է այդպես կարծել։ Մյուս կողմից՝ համակարգողը նշեց, որ իր կարծիքն էլ է մոտենում Բագրատյանի դիրքորոշմանը։
«Առանց ներգրավվելու վեճերի մեջ՝ ես ուզում եմ մի բան ասել, որ ինձ համար ընդդիմադիր լիելու մի ցուցանիշ կա. եթե քաղաքական ուժը զբաղված է իշխանությունների քննադատությամբ և իրեն հենց այդ պատճառով ընկալում են որպես իշխանության ալտերնատիվ, ուրեմն այն ընդդիմություն է։ Բայց եթե որևէ քաղաքական ուժ դադարում է իշխանություններին քննադատել, և իր գործունեության հիմնական բովանդակությունը դառնում է այլ ընդդիմադիր ուժերի քննադատությունը, նման ուժի մասին խոսել որպես ընդդիմադիր, կարծում եմ՝ չափազանցություն կլինի», – նշեց նա։
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե նկատե՞լ է արդյոք Զուրաբյանը երկփեղկում ԲՀԿ–ում, Զուրաբյանը նշեց, որ դա իրենց գործը չէ։
«Մենք, երբ խոսում ենք ԲՀԿ–ի հետ, խոսում ենք նրանց պաշտոնական լիազորված ներկայացուցիչների հետ և ընկալում նրանց ասածները որպես ԲՀԿ դիքորոշում, այնպես որ մենք բացարձակապես իմաստ չենք տեսնում այն բանի մեջ, որ փորձենք խառնվել նրանց ներքին գործերում, գտնել այնտեղ ֆրակցիաներ և փորձել հասկանալ նրանց հակասությունները», – եզրափակեց նա։

