Ես բարոյախոս չեմ, «զակոննիկ» էլ չեմ. Ահարոն Ադիբեկյան
Общество«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն վերջերս իր տված ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել էր, թե երկուսուկես միլիոն դոլար ընտրակաշառք է բաժանվել: Այսօր էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ադիբեկյանի հայտարարությանը՝ Ադիբեկյանից պահանջել էր ներկայացնել փաստեր:
«Ես հետազոտություններ եմ իրականացնում, դատախազություն չեմ, որ փաստեր ներկայացնեմ»,- ի պատասխան հայտարարեց Ադիբեկյանը:
Լրագրողների այն դիտարկմանը, թե երբ պատվիրատուները հարցնում են՝ կաշառք բաժանեն, թե ոչ, ինչու չեք ասում, որ դա օրենքով արգելված է, Ադիբեկյանը պատասխանեց.
«Ես բարոյախոս չեմ, «զակոննիկ» էլ չեմ: Ես պատվիրատուին ասում եմ, որ մարդկանց էսքան տոկոսը սպասում է նյութական աջակցության: Բոլոր ընտրություններում հաղթում է նյութականը: Բոլոր երկրներում»,- եզրափակեց բանախոսը: