Թուրք պատգամավորն առաջարկել է ռուսական ինքնաթիռ խոցել Եվրալիգայում մոսկովյան ԲԿՄԱ-ի հաղթանակից հետո
ԱշխարհԹուրքիայի խորհրդարանի պատգամավոր Սամիլ Թայարը կոչ է արել ևս մեկ ռուսական ինքնաթիռ խոցել մայիսի 15-ին Եվրալիգայի եզրափակչում մոսկովյան ԲԿՄԱ-ի կողմից թուրքական «Ֆեներբախչե» բասկետբոլային ակումբի պարտությունից հետո: Այս մասին նա գրել է Twitter-ում:
«Կրկին ռուսական ինքնաթիռ խփելու ցանկություն է առաջանում»,- գրել է Թայարը՝ մեկնաբանելով հանդիպման արդյունքը:
Քաղաքական գործչի արտահայտությունը բացասական արձագանք է գտել Twitter-ի օգտատերերի շրջանում: Շատերը նշել են, որ նրա հայտարարությունը կարող է ավելի մեծ վնաս հասնել ռուս-թուրքական հարաբերություններին:
Թայարն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է: