Վարդան Բոստանջյանը՝ Աժ վերլուծական վարչության պետ. Բոստանջյանն առաջին անգամ էր այդ մասին լսում
Общество«Առաջին անգամ ես ձեզանից իմացա»,– Լուրեր.com–ի հետ զրույցում ասաց ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, ըստ որի իրեն խոստացել են նշանակել Աժ վերլուծական վարչության պետ։
Բոստանջյանը նշեց, որ ինքը շնորհակալ է, որ մտածում են իր մասին, բայց ևս մեկ անգամ նշեց, որ առաջին անգամ է այդ մասին լսում:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում հրապարակվել էր տեղեկություն՝ ըստ որի, Վարդան Բոստանջյանին խոստացել են, որ նա կնշանակվի Աժ վերլուծական վարչության պետ՝ փոխարինելով Արթուր Թամազյանին: Վերջինս ԲՀԿ համամասնական ցուցակում 13-րդն է, ընտրվել է պատգամավոր, և նրա տեղը շուտով թափուր է մնալու: