Դիտվել է 32689 անգամ:Լիլիթ Հովհաննիսյանը «խայտառակ եղավ» «Տաշիր 2013»–ի ժամանակ
Դիտվել է 19778 անգամ:Ռոբերտ Քոչարյանի և իր որդու հանդիպումը (տեսանյութ)
Դիտվել է 16623 անգամ:Երևանն անձրևից հետո (տեսանյութ)
Դիտվել է 13397 անգամ:«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողի և Ադրբեջանի ներկայացուցչի ձայները «գնված են» (տեսանյութ)
Դիտվել է 12826 անգամ:Վերջին շտրիխը` նոր պատուհաս
Դիտվել է 12078 անգամ:Օրենքով գողերի բացառիկ ցուցակը` մականուններով. մաս 1-ին
Դիտվել է 12052 անգամ:Ադրբեջանի նախագահի կինն ու Լուկաշենկոն սիրեկաննե՞ր են (տեսանյութ)
Դիտվել է 11545 անգամ:Խոշոր և լայնամասշտաբ հրդեհ՝ «Սպայկա»-ում. հրշեջները գիշերը 00:00-ից մինչև այս պահը չեն կարողանում մարել խոշոր հրդեհը
Դիտվել է 11046 անգամ:Քըրք Քրքորյանին պատա՞նդ են վերցրել
Դիտվել է 10914 անգամ:Մինչ փրկարարների տեղ հասնելը, քաղաքացիները իրենց ուժերով փրկեցին երիտասարդ աղջկա կյանքը
Դիտվել է 10209 անգամ:«Օրենքով գողերը» և նրանց մականունները. բացառիկ ցուցակ (մաս 2)
Դիտվել է 9856 անգամ:Կառավարությունում ծայրաստիճան լարված վիճակ է
Դիտվել է 9803 անգամ:4 սուբյեկտիվ պատճառ, թե ինչու Հայաստանը «Եվրատեսիլ-2013» մրցույթում գրավեց վերջից 8-րդ տեղը
Դիտվել է 9687 անգամ:Ինչ են գտել «Սվո Ռաֆի» մոտ նրա վերջին ձերբակալության ժամանակ
Դիտվել է 8142 անգամ:«Ես զենքը կգնեմ ու իրա ընտանիքից մեկին կսպանեմ». սպանված զինվորի մայր (տեսանյութ)
Մայիսի 9-ը համայն հայության հաղթանակի օրն է. Բակո Սահակյանի շնորհավորական խոսքը
Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ ԼՂՀ զինված ուժերի զորահանդեսի ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական խոսքը.
«Արցախի հերոսական բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,
Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգելի՛ հյուրեր,
Ի սրտե շնորհավորում եմ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, տոն, որը սրբագործվել է մեր եղբայրների ու քույրերի արյամբ եւ դարձել համաժողովրդական ամենանվիրական տոներից մեկը:
Այս տոնական օրը ես նախեւառաջ գլուխ եմ խոնարհում հանուն հայրենիքի ազատության նահատակված բոլոր քաջ հայորդիների պայծառ հիշատակի առջեւ: Հավերժ փառք ու պատիվ մեր նվիրյալներին:
Մայիսի 9-ը հաղթանակի տոն է, համազգային միասնության ու համախմբվածության, ազատատենչ ոգու եւ անկոտրում կամքի հաղթանակի տոն:
Մայիսի 9-ը Մեծ Հայրենականում մեր հայրերի ու պապերի հաղթանակի օրն է, երբ հայ ժողովրդի լավագույն զավակները մյուս ժողովուրդների հետ ձեռք ձեռքի պատերազմեցին ընդդեմ բռնության ու չարագործության` անձնազոհ սխրանքի ու խիզախության օրինակ հանդիսանալով հետագա սերունդների համար:
Մայիսի 9-ը մեր ազգային-ազատագրական պայքարում համայն հայության հաղթանակի օրն է, երբ հայ ժողովրդի բոլոր հատվածները համախմբվեցին Արցախի պաշտպանության վեհ գաղափարի շուրջ` դառնալով մի բռուցք, մի մարմին ու ոգի: Ամեն ինչ արվում էր` հանուն մեր սուրբ գործի հաղթանակի, հանուն հայ ժողովրդի դարավոր նպատակների իրականացման, նրա հարատեւության ու լուսավոր ապագայի:
Հենց այդ գիտակցումով ազատագրեցինք տարիներ շարունակ գերության մեջ գտնվող Շուշին` մեր հինավուրց բերդաքաղաքը, հոգեւոր ու մշակութային կենտրոնը, որն այսօր վերածնվում է ու նոր շունչ ստանում:
Հենց այդ գիտակցումով ստեղծվեց պաշտպանության բանակը` մեր ժողովրդի ազատության ու անվտանգության հիմնական երաշխավորը, նրա հպարտությունն ու մեծագույն նվաճումներից մեկը: Բանակը ծնունդ առավ Արցախյան ազատամարտի բովում եւ պատվով կատարեց ու այսօր էլ շարունակում է կատարել հայրենիքի պաշտպանի իր սրբազան առաքելությունը: Հայոց բանակի շնորհիվ է պահպանվում նաեւ խաղաղությունն ու կայունությունը ողջ տարածաշրջանում: Սա անժխտելի իրողություն է, որի հետ հնարավոր չէ հաշվի չնստել:
Մենք անում ենք եւ կանենք ամեն ինչ, որպեսզի մեր բանակը միշտ լինի հզոր ու հաղթական, ունենա մարտունակության բարձր մակարդակ ու ամուր ոգի, պատրաստ ամեն պահի իրականացնել իր առջեւ դրված ցանկացած խնդիր:
Ազատ, անկախ ու զորացող Արցախը թանկ ու բացառիկ արժեք է ամբողջ հայության համար: Մայր Հայաստանի, Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների ամենօրյա աջակցությամբ Արցախը ոչ միայն կարողացավ ապաքինվել պատերազմի ծանր վերքերից, այլեւ այսօր կանգնել է կայուն զարգացման ուղու վրա: Հայրենի հողը արժանապատվորեն պաշտպանած ժողովուրդը պետք է ապրի արժանավայել կյանքով, եւ մենք ջանք ու եռանդ չենք խնայի այդ նպատակին հասնելու համար:
Թանկագի՛ն բարեկամներ,
Այսօր հայոց բանակի կազմում են եւ հպարտ կանգնած են զորահանդեսի շարքերում մեր զավակները, ովքեր ծնվել են ազատագրված հայրենիքում եւ անառիկ են պահում նրա սահմանները: Նրանք պատվով են շարունակում իրենց հերոս հայրերի գործը եւ դրանով իսկ վառ պահում մեր բոլոր նահատակների հիշատակը:
Մեր նվիրական հաղթանակը կերտողների հետ ուս ուսի Արցախյան բանակի այսօրվա զինվորը հաստատուն կերպով պաշտպանում է հայրենի երկրի ավտանգությունն ու հարազատ ժողովրդի անդորրը: Այդպես է արդեն 20 տարի, եւ այդպես կլինի ընդմիշտ:
Փա՛ռք հերոսական հայ ժողովրդին:
Փա՛ռք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
Փա՛ռք պաշտպանության բանակին եւ նրա քաջարի մարտիկներին:
Ուռա՜»:

