Եգիպտոսի վարչապետը չի բացառել, որ A320 ինքնաթիռում ահաբեկչություն է կատարվել
ԱշխարհԵգիպտոսի վարչապետ Իսմայիլ Շերիֆը չի բացառել, որ Egypt Air ավիաընկերության A320 կորած մարդատար ինքնաթիռում, որը Փարիզից ուղևորվում էր Կահիրե, ահաբեկչական գործողություն է կատարվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա համապատասխան հայտարարությունն արել է՝ ելույթ ունենալով Կահիրեում կայացած մամուլի ասուիլիսում:
«Չափազանց վաղ է խոսել այն մասին, թե ինչ է պատահել կորած ինքնաթիռի հետ»,- ասել է վարչապետը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Դրա հետ մեկտեղ նա հնարավոր է համարել ահաբեկչական գործողությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: