ԱՄՆ–ում 50 հազար դոլար արժողությամբ ապրանքներ տեղափոխող բեռնատարներ են գողացել
СШАԱՄՆ Փենսիլվանիա նահանգի իշխանությունները փորձում են պարզել` ով և ում օգնությամբ է կարողացել առևանգել 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գարեջուր տեղափոխող երկու բեռնատարները, հայտնում է WCPO հեռուստաալիքը` հղում կատարելով տեղական ոստիկանությանը։
Միջադեպը տեղի է ունեցել Կառլայլ քաղաքում` անցած հանգստյան օրերին։ Ոստիկանության լեյտենանտ Մայք Դզեժինսկիի (Mike Dzezinski) խոսքերով` հանցագործները գողացել են 1800 շիշ Corona ապրանքանիշի գարեջուր։
«Մենք կարծում ենք, որ դա կարող էր անել միայն այն անձը, ով տիրապետել է ներքին, փակ տեղեկատվության»,– հայտնել է ոստիկանը։