Հարձակում՝ Լոնդոնում. չորս կին դանակահարվել է
ԱՐԽԻՎԼոնդոնի արևմուտքում գտնվող «Sainsbury» սուպերմարկետի ավտոկայանատեղում չորս կանանց դանակահարությունից հետո մի տղամարդ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Ժամանելով դեպքի վայր՝ ոստիկանությունը հայտնաբերել է դանակի վերքերից տուժած երեք կանանց:
Չորրորդ զոհն ավելի ուշ հայտնաբերվել է մոտակայքում: Նա այժմ հիվանդանոցում է: Ինչպես նշել են իրավապահները, նրա կյանքին վտանգ է սպառնում:
Ոստիկանությունը կարծում է, որ միջադեպը ահաբեկչության հետ առնչություն չունի: