Հայաստանի Մ-15 - Վրաստան Մ-15՝ 3:4
ՍպորտՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Վրաստանի մինչև 15 տարեկանների հավաքականների միջև: Հայաստանի հավաքականը պարտվեց 3:4 հաշվով: Մեր թիմից գոլերի հեղինակներ դարձան Գարիկ Կարապետյանը, Ժիրայր Շաղոյանը և Գրիգոր Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։