Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահին
ԱրցախԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր: