ԱԺ-ում բյուջե են քննարկում. 3% տնտեսական աճ է գրանցվել
ՏնտեսությունԱյսօր Ազգային ժողովում մեկնարկեց 2015 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկումները։
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ հիմնական զեկուցողը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։
Քննարկման սկզբին մի քանի րոպե ներկա էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով սակայն, քննարկմանը չմասնակցեց և ելույթ չունեցավ:
Ջանջուղազյանի խոսքով՝ 2015 թ. պետական բյուջեն ամբողջապես կատարված է:
Մեր երկրի տնտեսական աճը կազմել է 3 տոկոս, որը կրել է հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, մետաղների միջազգային գների նվազման, Ռուսաստանից ներհոսող գումարների կրճատման, տնտեսության վարկավորման մակարդակի նվազման ազդեցությունը։
«2015 թվականին 2014 թվականի նկատմամբ գրանցվել է ՀՆԱ-ի 3.0% աճ: Տնտեսական աճին նպաստել են գյուղատնտեսւթյունը, արդյունաբերությունը, ծառայությունները, իսկ շինարարությունն ունեցել է բացասական ազդեցություն՝ 0,4 տոկոսով: 2015թ. պետական բյուջեով ստանձնած բոլոր պարտավորություններն ամբողջությամբ ու ժամանակին հնարավոր է եղել ապահովել, ուստի դրանք կատարված են»,- ասաց նա՝ հավելելով, որ պետական բյուջեի պակասուրդը 2015 թվականին կազմել է ՀՆԱ-ի 4.8%-ը, նախորդ տարվա 1.9%-ի համեմատ: