Ի՞նչ է լինելու կրճատված մեքենաների ճակատագիրը
ՏնտեսությունԱյսօր Ազգային ժողովում մեկնարկեցին 2015 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկումները։
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկցմամբ՝ հիմնական զեկուցողը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն է, ումից ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ են անելու վերջերս կրճատված այդ մոտ 800 ավտոմեքենաները։
Ջանջուղազյանն ասաց, որ անհարմար կլինի, որ ասի՝ չգիտի, բայց իսկապես չգիտի՝ ինչ ճակատագիր է սպասվում այդ մեքենաներին։
«Հասկացանք՝ օպտիմալացրիք, բայց ի՞նչ է լինելու, հիմա դրանք վաճառվելո՞ւ են, գումարը գնալո՞ւ է բյուջե, թե՞ սոցիալական ծրագրի է ուղղվելու։ Լավ արեցիք, օպտիմալացրեցիք, եթե իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարը դրանով է սկսվում»,- նկատեց պատգամավորը։
Ջանջուղազյանն էլ ասաց՝ հիմա չգիտի, հավանաբար 2016 թվականի բյուջեի հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ դա կներկայացվի։