Խաղի արդյունքը հիասթափեցրեց. Թոմաս Տուխել
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում թիմի կրած պարտությունը Մյունխենի «Բավարիայից»: Հիշեցնենք, որ մյունխենցիները հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել են 4:3 հաշվով:
«Խաղի արդյունքը հիասթափեցրեց: Պաշտպանվում էինք անհավանական լավ, բայց գնդակի հետ գործում էինք ոչ այնպես, ինչպես ցանկանում էինք: «Բորուսիային» շատ ժամանակ պահանջվեց խաղի ռիթմի մեջ մտնելու համար: Մեր թիմը, սակայն, մեծ ներուժ ունի խաղը բարելավելու համար»,- Տուխելի խոսքը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը: