Ադելը դարձել է Billboard Music Awards-ի գլխավոր մրցանակի դափնեկիրը
Գիտություն և ՄշակույթԲրիտանացի երգչուհի Ադելը Billboard Music Awards-ի երաժշտական մրցանակի դափնեկիրն է դարձել «Տարվա լավագույն արտիստ» գլխավոր կատեգորիայում: Հեղինակավոր պարգևի հանձնման 24-րդ արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին ամերիկյան Լաս Վեգասում (Նևադայի նահանգ), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ընդամենն Ադելը, որը չի կարողացել ներկա գտնվել միջոցառմանը, քանի որ հանդես է գալիս հյուրախաղերով, անվանակարգվել էր ութ պարգևների: Դրանցից նա ստացել է հինգը, ներառյալ «Լավագույն երգչուհի» և « Billboard 200-ի լավագույն ալբոմ» անվանակարգերի մրցանակները: Վերջին կոչմանն արժանացել է բրիտանուհու «25» անվանումը կրող երրորդ ստուդիական սկավառակը, որը դարձել է անցյալ տարվա ամենավաճառվող սկավառակը:
Անվանակարգերի թվով ռեկորդակիրը The Weeknd կանադացի կատարողն էր, որն էլ արդյունքում առաջատարը դարձավ ստացած արձանիկների թվաքանակով: Նա 19 հնարավորից նվաճեց ութ պարգև, ներառյալ «Top Hot 100 չարթի լավագույն արտիստ» և «Ռիթմ-են-բլյուզ» ոճի լավագույն կատարող» մրցանակները:
«Լավագույն երգիչ» կատեգորիայում հաղթանակ է տարել կանադացի Ջասթին Բիբերը, որը շրջանցել է իր հայրենակցին՝ ռեփեր Դրեյքին, բրիտանացի հեղինակ Էդ Շիրանին, ինչպես նաև ամերիկացի հիփ-հոփ կատարող Ֆեթի Վափին: Վերջինս ճանաչվել է «Լավագույն նոր արտիստ»: Անցկացված արարողությունը կատարյալ հիասթափություն է դարձել երիտասարդ փոփ-աստղ Թեյլոր Սվիֆթի համար, որն ութ անվանակարգերում միայն մեկ արձանիկ ստացավ «Լավագույն հյուրախաղորդ արտիստ» կատեգորիայում:
«Լավագույն դուետ կամ խումբ» անվանակարգում պարգևը հաջողվել է նվաճել բրիտանացի One Direction բրիտանական խմբին, որը հաղթել է Maroon 5-ի և Twenty One Pilots-ի ամերիկացիներին, ինչպես նաև լեգենդար The Rolling Stones-ին ու U2-ի հռչակավոր իռլանդացիներին: «Լավագույն ռոք կատարողներ» են ճանաչվել Twenty One Pilots-ը, իսկ նրանց վերջին սկավառակը՝ Blurryface-ը, դարձել է «Լավագույն ռոք ալբոմ»:
Billboard Music Awards-ի ամենամյա մրցանակը հիմնվել Է 1989 թվականին Billboard նշանավոր երաժշտական հանդեսի կողմից:
Grammy Awards-ի և American Music Awards-ի հետ միասին այն մտնում Է ԱՄՆ-ի առաջատար երաժշտական պարգևների եռյակի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: