Հենրիխից շատ բան եմ սովորել. Պուլիշիչ
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Քրիստիան Պուլիշիչը fourfourtwo.com-ին տված ծավալուն հարցազրույցի ժամանակ խոսել է նաև թիմակցի՝ Հենրիխ Մխիթարյանի մասին և նշել.
«Հենրիխից շատ բան եմ սովորել: Երբեք չէի տեսել և չէի խաղացել այնպիսի ֆուտբոլիստի հետ, ով այսքան արագ ու սահուն է գործում գնդակով: Նա կարողանում է ազատվել պաշտպանների հսկողությունից: Հենրիխն օգնել է ինձ շատ բան սովորել: Կարծում եմ՝ մենք շատ ընդհանրություններ ունենք»,- ասել է Պուլիշիչը: