Ադրբեջանում արջը հարձակվել է մանկապարտեզի վրա
ԱշխարհԱրջը խուճապ է առաջացրել Ադրբեջանի Օղուզի (Վարդաշեն) շրջանի Խալխալ գյուղի բնակիչների մեջ:
Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության ներկայացուցիչ Ռագուբ Միրզոևը:
Նրա խոսքով՝ արջը գյուղում հարձակվել է կովի վրա, ինչպես նաև վնասվածք հասցրել մի ավտոմեքենայի: Դրանից հետո գազանն ուղղվել է դեպի մանկապարտեզ:
«Այդ պահին մանկապարտեզի շենքում 50 երեխա է եղել: Երջանիկ պատահականությամբ ոչ ոք չի տուժել: Մանկապարտեզի հարևանությամբ բնակվող Ֆազիլ Շուքյուրովը գնդակահարել է արջին»,- ասել է Միրզոևը: