Արմավիան չի կասեցնի երկրորդ SSJ-100 գնելու բանակցությունները

2012-05-10 16:45:39

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունն արդեն երկու ամիս բանակցություններ է վարում երկրորդ Sukhoi Superjet-100 ինքնաթիռը գնելու համար և չի պատրաստվում դադարեցնել գործարքը Ինդոնեզիայում վթարի ենթարկված SSJ-100–ի պատճառով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ավիաընկերության մամլո քարտուղարությունը։

Նախօրեին Sukhoi Superjet-100 ռուսական օդանավը Ջակարտայի օդանավակայան ցուցադրական չվերթ իրականացնելու ժամանակ վթարի է ենթարկվել օդանավակայանից 59 կմ հեռավորության վրա գտնվող լեռներում։ 

Դիտվել է 501 անգամ:
Լրահոս
1 Սեպ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը