Երբեմն պետք է մտածել նոր մարտահրավերների մասին. Լևանդովսկին`«Ռեալի» մասին
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի բացառել Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու տարերակը: Ավելի վաղ մադրիդյան ակումբի հետ բանակցությունների մասին տեղեկությունները հաստատել էր նաև ֆուտբոլիստի գործակալը:
«Արդեն վեց տարի է ինչ խաղում եմ Գերմանիայում և հաղթել եմ այստեղ ամեն ինչ: Երբեմն պետք է մտածել նոր մարտահրավերների մասին»,- Լևանդովսկիի խոսքը մեջբերում է Bild-ը:
Գերմանիայի ավարտված մրցաշրջանում Լևանդովսկին մասնակցել է 32 խաղի, հեղինակել է 30 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում: