Թուրքիան խայտառակություն է անվանել` երկրի մուտքը ԵՄ մինչև 3000 թվական երկարաձգելու մասին խոսքերը
ԱշխարհՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քութուլմուշը խայտառակություն է անվանելեվրոպական քաղաքական գործիչների հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան ԵՄ կմտնի 3000 թվականից ոչ շուտ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը անցած կիրակի հայտարարել է, որ համաձայն ներկայիս առաջընթացի մակարդակի' Թուքիան կարող է մտնել ԵՄ մոտ 3000 թվականին:
«Եթե ինչ-որ մեկը պնդում է, որ ԵՄ մտնելու Թուրքիայի գործընթացը կձգվի մինչև 3000 թվական, ապա դա խայտառակություն է ոչ Թուրքիայի, այլ նրանց համար, ովքեր այդպիսի մտքեր են բարձրաձայնում: Նրանց հարկ է հարցնել՝ ինչ կլինի այսօրվա Եվրամիության հետ 30 տարի հետո: Մենք կատարում ենք մեր վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ ստանձնած պարտավորությունները: Սակայն կցանկանայի ընդգծել, որ Թուրքիան բոլորովին էլ կախված չէ ԵՄ-ից»,- հայտնել է Քութուլմուշը, ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում:
Նրա խոսքով' Անկարան Եվրամիության հետ ինտեգրացիային կարևոր նշանակություն է տալիս որպես արտաքին տնտեսական կապերի ամրապնդման կարևոր բաղադրիչ: