Դիտվել է 36904 անգամ:Լիլիթ Հովհաննիսյանը «խայտառակ եղավ» «Տաշիր 2013»–ի ժամանակ
Դիտվել է 17603 անգամ:Երևանն անձրևից հետո (տեսանյութ)
Դիտվել է 14886 անգամ:«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողի և Ադրբեջանի ներկայացուցչի ձայները «գնված են» (տեսանյութ)
Դիտվել է 12523 անգամ:Ինչ են գտել «Սվո Ռաֆի» մոտ նրա վերջին ձերբակալության ժամանակ
Դիտվել է 11996 անգամ:«Գիտե՞ս ով եմ՝ վարչապետին խորհուրդ տվողն եմ»
Դիտվել է 11335 անգամ:Մինչ փրկարարների տեղ հասնելը, քաղաքացիները իրենց ուժերով փրկեցին երիտասարդ աղջկա կյանքը
Դիտվել է 10530 անգամ:«Օրենքով գողերը» և նրանց մականունները. բացառիկ ցուցակ (մաս 2)
Դիտվել է 10215 անգամ:4 սուբյեկտիվ պատճառ, թե ինչու Հայաստանը «Եվրատեսիլ-2013» մրցույթում գրավեց վերջից 8-րդ տեղը
Դիտվել է 8690 անգամ:«Ես զենքը կգնեմ ու իրա ընտանիքից մեկին կսպանեմ». սպանված զինվորի մայր (տեսանյութ)
Դիտվել է 8200 անգամ:Գյուղացիները պառկել են Արմավիր-Երևան ճանապարհին. լրացված (լուսանկարներ)
Դիտվել է 7752 անգամ:Զինվորի դին հետ են տանում
Դիտվել է 7738 անգամ:Սիրուշոն չէր, որ պետք է ճանաչվեր տարվա լավագույն երգչուհի. Շուշան Պետրոսյան
Դիտվել է 7729 անգամ:«Համ էլ» Փակ շուկան մշակութային հուշարձան է
Դիտվել է 7626 անգամ:Վլադիմիր Գասպարյանն ու Սեյրան Օհանյանը բանակցում են սպանված զինծառայողի հարազատների հետ
Դիտվել է 7550 անգամ:Ի՞նչ է արել Դեդ Հասանը՝ հայերի համար (տեսանյութ)
Կարիքավորների համար ստեղծվում է սոցիալական համալիր
Այսօր` մայիսի 10-ին, տեղի ունեցած կառավարության նիստում Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրակի փողոցի NN 25, 33, 34 շենքերը, որոնց կառուցումն ավարտին է հասցվել ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին և որոնք նախատեսված են անօթևան միայնակ տարեցների համար, կառավարության որոշմամբ գրանցվել են որպես պետական սեփականություն, որպեսզի հետագայում սահմանված կարգով տրամադրվեն անօթևան միայնակ տարեցներին և բնակարանի կարիք ունեցող սոցիալական այլ խմբերին պատկանող անձանց։ Հաջորդ որոշմամբ գումար է տրամադրվել նշված բնակարանները կահավորելու նպատակով 59 լրակազմ գույքը Երևանից Մարալիկ տեղափոխելու համար։ «Սոցիալական բնակարանային ֆոնդը մենք հետևողականորեն ձևավորում ենք, - այս առնչությամբ նշել է վարչապետը։ - Մոտակա 3-4 տարվա ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կունենա բավական պատշաճ բնակարանային ֆոնդ և կկարողանա լուծել սոցիալական խնդիրները»։
Գործադիրը որոշել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամասի ներթաղամասային ճանապարհներով զբաղեցված հողատարածքը նվիրել Սպիտակի քաղաքային համայնքին, թաղամասի տարածքն առանձնացնել որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ, ինչի շնորհիվ կբացառվի նշված հողատարածքի խառը կառուցապատումը։
Իր նիստում կառավարությունը որոշել է Երևան քաղաքի Զաքյան փողոցի N2 հասցեում գտնվող վթարային վիճակում գտնվող շենքն ամրացնել «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։ Շենքի առաջին հարկը և նկուղը սեփականության իրավունքով կտրամադրվեն շինարարական կազմակերպությանը որպես նշված շինության հիմնանորոգման փոխհատուցում։ Որոշման համաձայն շենքն ամբողջությամբ կնորոգվի առանց պետբյուջեի լրացուցիչ ծախսի, դրա երկրորդ, երրորդ և չորրորդ հարկերում կտեղակայվեն ՀՀ փաստաբանների պալատը, հանրային պաշտպանի գրասենյակը, ինչպես նաև ՀՀ փաստաբանական դպրոցը։
Կառավարությունն իր նիստում որոշել է նախկինում «Գավառի բժշկական կենտրոն» ՊՓԲ ընկերությանը պատկանող շենքերը, շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերն ամրացնել «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։ Դրա շնորհիվ նախարարության մարզային ստորաբաժանումները կտեղակայվեն մեկ վայրում, կբարելավվեն անձնակազմի աշխատանքային պայմանները։ «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ի «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղը կառավարության որոշմամբ ապահովվել է ուսանողական անխափան գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ տարածքով, իսկ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնաշենքը' տանիքի հիմնանորոգման համար անհրաժեշտ 20 մլն դրամով։

