«Կլինիկական չափորոշչավորման» նախաձեռնություն
SocietyՀՀ առողջապահության նախարարության Հանրապետական գիտաբժշկական գրադարանում վերջերս հիմնադրվել է ապացուցողական բժշկության կենտրոն, որը կարևոր է կլինիկական չափորոշիչների՝ ապացուցողական բժշկության տեսանկյունից որակն ապահովելու հարցում։
Արձագանքելով Հանրապետական գիտաբժշկական գրադարանի խնդրանքին` HS-STAR ծրագիրն աջակցել է կենտրոնը համակարգիչներով և ռուսերեն լեզվով ապացուցողական բժշկության վերաբերյալ 22 անուն գրականությամբ հագեցնելու համար։ Ավելի վաղ HS-STAR-ն ապահովել է Հանրապետական գիտաբժշկական գրադարանի՝ Կոկրենյան գրադարանին բաժանորդագրությունը։
Նշենք, որ կենտրոնը տեխնիկական և մեթոդական աջակցություն է ցուցաբերում ՀՀ առողջապահության նախարարության կլինիկական չափորոշիչների մշակման աշխատանքային խմբերին, մասնավորապես` ապացուցողական բժշկության վրա հիմնված տեղեկատվություն ձեռք բերելու գործում։
Համատեղ աշխատանքներն ընթանում են: Օրեր առաջ Հանրապետական գիտաբժշկական գրադարանում հերթական անգամ հանդիպում է տեղի ունեցել HS-STAR-ի շահառու հասարակական կազմակերպությունների կողմից ստեղծված աշխատանքային խմբի հետ` «սրտանոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի ռիսկի գնահատման և կառավարման» վերաբերյալ առողջապահության մասնագետների համար գործելակարգերի և հանրային կրթության նյութերի մշակման նպատակով։