Կենտրոնում պլանային ջրանջատումներ կլինեն
Հայաստան«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 1-ին, ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Մայիսյան փողոցի, Սարյան փողոցի 26-ից-41, Բուզանդի փողոցի 83-107, Ամիրյան փողոցի 17-80 համարների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Երևան Ջուր» ՓԲԸ-ից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: