ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար՝ Թուրքիան առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ
ԱշխարհՌուս-թուրքական հարաբերությունների կարգավորման համար՝ Անկարան առաջարկում է ստեղծել աշխատանքային խումբ: Ըստ Anadolu-ի՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Պուտինը հայտարարում է, որ թուրքական կողմից քայլեր է ակնկալում այդ հարցում: Մենք նաև առաջարկում ենք ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, ուր կքննարկվեն կողմերի ապագա քայլերը»:
Չավուշօղլուն որպես օրինակ բերել է երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Թուրքիայի և Իսրայելի քայլերը. «Մի՞թե մենք չենք բանակցում Իսրայելի հետ: Հանդիպումներն անցկացվում են դիվանագետների մակարդակով:
Ինչո՞ւ: Քայլերի պայմանները քննարկելու համար, որոնք ապագայում կարող են արվել: Նույնը մենք առաջարկել ենք նաև Ռուսաստանին: Քննարկումներ սկսենք պաշտոնական ու ոչ պաշտոնական մակարդակներով և ընտրենք ոսկե միջինը: Սա չլուծվող հարց չէ»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր է ակնկալում Անկարայից:Պուտինն ընդգծել էր, որ այդ քայլերը դեռ չկան՝ հավելելով, որ թուրքական կողմից սպասում է ներողություն և փոխհատուցման վճարում՝ Սիրիայի տարածքում ռուսական ռմբակոծիչ խոցելու համար: