«Այսօր էլ տարբեր ճյուղերում կա ստվերային տնտեսություն». ՊԵԿ նախագահի տեղակալ
ՏնտեսությունԹեև կառավարությունը շարունակում է հետևողական պայքար մղել ստվերի դեմ, սակայն շատ դժվար է ստվերն իսպառ վերացնելը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը:
«Ստվերային տնտեսություն մեզ մոտ իսկապես եղել է և այսօր էլ տարբեր ճյուղերում՝ կա: Շատ դժվար է իսպառ վերացնել ստվերը: Կան բիզնեսի ոլորտներ, որոնք անհամեմատ ավելի շատ եկամուտներ են ստանում, քան ցույց են տալիս, ծախսերն են ուռճացնում, ձգտում են իրենք ավելի շատ եկամուտներ ստանալ, քան պետական բյուջե հարկ վճարել»,- նշեց Ալավերդյանը:
«Եթե արևմտյան երկրներում այդ ամենն այլ բնույթ է ստանում, այլ ոլորտներում է արտահայտվում, Հայաստանում դա շատ տեսանելի է, որի հետևանքները զգացվում են»,- ասաց նախարարը` նշելով, որ այս երևույթն առկա է նաև այլ երկրներում: