Գրեթե 14 հազար միգրանտներ են շաբաթվա ընթացքում փրկվել Միջերկրական ծովում
ԱշխարհԱնցած շաբաթ Միջերկրական ծովում գրեթե 14 հազար միգրանտներ են փրկվել, որոնք լեփ-լեցուն նավակներով փորձում Էին հասնել Եվրոպա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է սահմանների հսկողության Frontex գործակալությունը, որի կենտրոնակայանը գտնվում Է Վարշավայում:
«Անցած շաբաթ Միջերկրական ծովի կենտրոնական մասում շուրջ 13 հազար 800 միգրանտներ են փրկվել որոնողափրկարարական 90 գործողությունների անցկացման շրջանակներում: Դրանց մասնակցել են այն բոլոր նավերը եւ թռչող սարքերը, որոնք տարածաշրջանում գործի են դրվել գործողության ընթացքում, ինչը գրեթե 5 հազար կյանք Է փրկել: Փրկված բոլոր միգրանտներն ուղարկվել են Իտալիա»,-նշել Է գործակալության մամուլի ծառայությունը:
Frontex-ի տվյալներով՝ միգրանտները փորձում Էին ծովը հատել կամրջանավերով, փայտե նավակներով եւ ձկնորսական նավերով, որոնց մեծ մասը լեփ-լեցուն են եղել: Արդյունքում շրջվել են երեք նավակներ, իսկ դրանց մի քանի հարյուր ուղեւորներ, ողջ մնացածների տվյալների համաձայն, խեղդվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: